HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կալանավորը վնասել է նախաբազուկներն ու կրծքավանդակը

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Հ. Մկրտիչյանը 2025թ. մարտի 15-ին ժամը 13:20-ի սահմաններում ինքնավնասում է կատարել: «Հետքի» տեղեկություններով՝ նա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է երկու ձեռքի նախաբազուկները, կրծքավանդակը: Պատճառն այն է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին, բացի այդ քրեական վարույթով անցնում են նաև ազդեցիկ մարդիկ, ովքեր կարողացել են իրենց հարցերը լուծել՝ հիմնական մեղքը բարդելով Մկրտիչյանի վրա:

Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը հաստատեց ինքնավնասման տեղեկությունը: Նշեց, որ ինքնավնասումը պայմանավորված է առաջադրված մեղադրանքի հետ:

Գրել էինք, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ավելանում են: Մասնավորապես՝ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում 2024թ. (դեկտեմբերի 19-ի դրությամբ) ինքնավնասում էր կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023թ. 155-ի համեմատ: Ինքնավնասման դեպքերը ևս աճել էին: Նշված ժամանակահատվածում արձանագրվել էր 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter