
Հայաստանի ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին հայտարարությունը
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։»,- տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Նման մի հերքող հաղորդագրություն տարածվել էր նաեւ այօսր առավոտյան։
Տես նաեւ՝ Պաշտպանության նախարարության հերքող հաղորդագրությունները․ զգուշացումներից մինչև անպատասխան առաջարկներ
Լուսանկարը՝ ՊՆ-ի կայքից
Մեկնաբանել