HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:

Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարայի» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter