
Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտանաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվության բաժնից։
Հարուցված վարչական վայույթի շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ։
Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։
Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է՝ 15.000.000 դր.։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել