
Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախյան մշակույթի պաշտպանության իրավունքը
Արցախցիների իրավունքների պաշտպանության հավաքի ընթացքում, որն անցկացվում էր Երևանի Ազատության հրապարակում, Արցախի նախկին մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Արցախի մշակութային ժառանգության հարցերին։
«Արցախը հայկական մշակույթի գանձարանն է: Այսօր Ադրբեջանը Արցախում մշակութային ցեղասպանություն է իրականացնում: Հայաստանը, հետ կանչելով Ադրբեջանի դեմ հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, կանաչ լույս կվառի Ադրբեջանի առջև»,- նշել է Հովհաննիսյանը:
Հավաքի ավարտին կազմակերպիչներն արցախցիների անունից մի քանի կետից բաղկացած պահանջագիր կներկայացնեն Հայաստանի կառավարությանը: Հետագա քայլերը կորոշվեն՝ կախված Կառավարության պատասխանից:
Մինչ Կառավարությունը արձագանքի Արցախի իրավունքների պաշտպանության պահանջագրին, Ազատության հրապարակում կտեղադրվեն վրաններ նստացույցի մասնակիցների և շարժման շտաբի համար:
Մեկնաբանել