HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գյումրու 31/04 ընտրատեղամասում Կոմունիստական կուսակցությունից 2 վստահված անձ կար

Գյումրու 31/04 ընտրատեղամասում Հայաստանի կոմունիստական կուսակցությունից 2 վստահված անձ էր ներկա։ Հանձնաժողովի անդամներից մեկը զգուշացրեց նախագահ Արա Ղալմուխյանին, վերջինս ասաց, որ մեկ անգամ զգուշացրել է արդեն, ապա վստահված անձանցից մեկին խնդրեց լքել ընտրատեղամասը։

13։45-ի սահմանում ընտրատեղամաս մտավ Ոստիկանության աշխատակիցը։ Նախագահը նրան հարցեց՝ իրավունք չունի, չէ՞, ապա գնաց զգուշացնելու, որ լքի տարածքը։

Քիչ անց ոստիկանը վերադարձավ մեկ այլ լրագրողի հետ և, նկատելով, որ նկարում ենք, ասաց՝ «նկարի, ես տարածքում չեմ, տարածքից հեռու եմ ու ապահովում եմ մարդկանց անխոչընդոտ ելումուտը»։ Երկու ոստիկանները մնացին ընտրատեղամասում։

ժամը 13։50-ի դրությամբ 31/04 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1377 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 325-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter