
Լիա Ղազարյանն ակնկալում է, որ Գյումրին նոր աշխատատեղեր կունենա
Ղազարյանների 4-հոգանոց ընտանիքը մասնակցեց Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին։ Նրանք քվեարկեցին Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում տեղակայված 31/62 ընտրական տեղամասում։
Լիա Ղազարյանն ասում է՝ դժգոհ են իշխանությունների վերաբերմունքից Գյումրու և գյումրեցիների նկատմամբ։ Քվեարկությանը մասնակցում է, որ Գյումրիում դրական փոփոխություններ տեղի ունենան, բացվեն աշխատատեղեր։ Ըստ նրա՝ Գյումրու ամենամեծ խնդիրը աշխատատեղերի պակասն է։
«Ջահելները ամուսնանում են, ուզում են աշխատեն, որ իրենց ընտանիքները պահեն, բայց գործի տեղ չկա։ Պիտի մեր քաղաքում զարկ տանք արդյունաբերությանը. դա է քաղաքի զարգացման միակ ճանապարհը»,- ասաց նա։
Լիա Ղազարյանն ասում է՝ վստահ է, որ այն թեկնածուն, որի օգտին քվեարկել է, կարող է Գյումրիում բարեփոխումներ անել։
Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է 25255 անձ կամ ընտրության իրավունք ունեցողների 22,7%։
Մեկնաբանել