HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքներին։

Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպոլի համագործակցության խորացմանը՝ ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) հետ փոխգործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու ԵՄ անդամ և հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի՝ Թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի և կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին ։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը և անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները և ոլորտին վերաբերող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter