HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհից տուժած ընտանիքներին աջակցություն կտրամադրվի

Կառավարությունը որոշեց օգնություն ցուցաբերել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքում 2025 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհից տուժած բնակիչներին։

Լոռու մարզպետի աշխատակազմին 25 մլն դրամ կհատկացվի 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցման, ինչպես նաև՝ տուժած բնակիչներին կենցաղային գույքի ձեռքբերման և վարձակալած բնակարանների ընթացիկ տարվա վարձավճարների ֆինանսական աջակցության համար։

Հրդեհը բռնկվել էր փետրվարի 8-ի գիշերը։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդման՝ փրկարարները շենքից տարհանել էին 27 բնակչի։ Հայտնաբերվել էր 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter