HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Մագդալենա Գրոնոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:

Երկուստեք կարևորվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստը: Այս առումով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ վարչապետի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter