HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ գործարար Արմեն Պետրոսյանին

Ապրիլի 17-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և սփյուռքահայ հայտնի գործարարը քննարկել են թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանում իրականացնելու հնարավորությունները, հայկական արտադրանքը նոր շուկաներում ներկայացնելու հեռանկարները։

Նախարարն ընդգծել է, որ մեծապես կարևորում է սփյուռքահայ գործարարների մասնակցությունը երկրի զարգացման գործին, որոնք կարող են և ցանկություն ունեն օգտագործելու իրենց հնարավորությունները նոր գործարար կապեր ստեղծելու և հայկական արտադրանքը հանրահռչակելու գործում»,- ասված է հանդիպման մասին նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter