HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապահները քաղաքացու մոտ հայտնաբերել են մարիխուանայի 66 փաթեթ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապրիլի 15-ին ժամը 18.45-ին, մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալել են Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ:

«30-ամյա Գորիսի բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով:

«Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»-ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter