HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

65-ամյա Անահիտ Սամվելյանը կարող է քայլել, եթե պրոթեզի գումարը լինի

65-ամյա Անահիտ Սամվելյանը հոդերի արթրոզ (կոքսարթրոզ) ունի։

Երկու տարի առաջ տիկին Անահիտի մասին «Հետք»-ի հրապարակումներից հետո ընթերցողների հանգանակությամբ նրա մեկ ոտքը վիրահատվեց, որից հետո անհրաժեշտություն է առաջացել պրոթեզավորել նաև մյուս ոտքը։ 

Հայաստանում անվճար վիրահատում են այդ հիվանդությամբ մարդկանց, բայց պրոթեզի գումարը պետք է վճարի պացիենտը։ Մեկ պրոթեզի արժեքը 1,5-1,6 միլիոն դրամ է: Սամվելյանների բազմանդամ ընտանիքում բոլորն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են սոցիալական բարդ կացության մեջ։ Եկամտի միակ աղբյուրը նպաստն ու թոշակն են։ Պրոթեզի գումար ընտանիքը չունի։

Չնայած, որ մեկ ոտքը բարեհաջող վիրահատվել է՝ երկրորդ ոտքը նույնպես պետք է պրոթեզավորվի, որպեսզի բուժումը դառնա ամբողջական, Անահիտի ամենօրյա չդադարող ցավերն անցնեն և, միգուցե, նաև կարողանա քայլել՝ առանց քայլակի օգնության։ Հակառակ դեպքում, հիվանդությունը կարող է զարգանալ և նրան դարձնել անկողնային հաշմանդամ։

Առաջին վիրահատությունից հետո Անահիտի մոտ ամբողջական ապաքինման հույսը մեծացել է, այդ պատճառով նա նորից դիմում է հանրությանը, որպեսզի հավաքի երկրորդ ոտքի վիրահատության գումարը։

IDbank բանկային հաշիվ` 11800599254000 Anahit Samvelyan

4318 2900 9278 9615 Idram IDbank

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter