
23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով 2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է
Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարությունից։
«6 մեծահասակ տեղափոխվել են բժշկական կենտրոն և այժմ գտնվում են հետազոտությունների փուլում:
2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
Առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ՆԳՆ հաղորդմամբ՝ մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել