HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: Վարչապետը կարևորել է առկա հնարավորությունների լիարժեք իրացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Ազիզ Նասիրզադեն վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և նշել, որ Ւրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ ընդգծել է ԻԻՀ անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter