HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը փոխադրվել է 23 600 ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23 600 ուղևոր: Դա 12,2%-ով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր մոտ 21 հազ. ուղևոր:

Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 34 899 տոմս, ինչը 26,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 27,6 հազ. տոմս:

Օգոստոսի 5-ից օրական Բաթումի է ուղևորվում միջինը 500 մարդ, այն պարագայում, երբ հուլիսի 12-ին այս ցուցանիշը կազում էր 200, հուլիսի 15-ից սկսած՝ 300, իսկ հուլիսի 20-ից՝ 400 ուղևոր: Իսկ Երևան-Բաթումի-Երևան ուղղություններով օգոստոսի 5-ից սկսած օրեկան տեղափոխվում է 900 ուղևոր:

«Հարավկովկասյան երկաթուղին» հայտնում է, որ ավելացել է նաև վագոնների քանակը գնացքների կազմում: Ներկայում այն կազմում է 14 վագոն, իսկ օգոստոսի 4-ին և 6-ին՝ 16 վագոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter