HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ 13.6 մլրդ դոլար է

2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 608 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 766 մլն դոլարով կամ 6%-ով։ 

Այս տարվա մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր (եվրոբոնդեր)` 7.1% եկամտաբերությամբ։ Այդպիսով, պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք վերցրեց։ 

Ինչո՞ւ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել:

Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնել։

Այս գործարքը ևս նպաստել է պարտքի ավելացմանը։

Առհասարակ պետական պարտքը մի կողմից ավելանում է՝ եվրոբոնդերի, արտաքին վարկերի, ներքին ու այլ արտաքին աղբյուրներից ներգրավվող գումարների հաշվին, մյուս կողմից՝ մարվում են հին պարտքերը, տոկոսավճարներ վճարվում։

Եվրապարտատոմսերի թողարկմամբ բացատրվեց նաև Հայաստանի միջազգային պահուստների կտրուկ աճը մարտին։ 

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է մոտ 7.1 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբի համեմատ աճելով  9.4%-ով։ 

Ներքին պարտքը՝ 6.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ աճելով 2.5%-ով։

Հայաստանի ամբողջ պետական պարտքի միայն մոտ 4%-ն է Կենտրոնական բանկի պարտքը, մնացածը ՀՀ կառավարությանն է։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականի տվյալներով՝ պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում. կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.3%: 

Տարեվերջի դրությամբ Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter