HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լևոն Զուրաբյան. «Մեր մարտավարությունն արդյունավետ է, և մենք շարունակելու ենք մեր հանրահավաքները»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի ժամանակ ժողովրդին շնորհավորեց «ժողովրդավարության փայլուն հաղթանակի համար». «Մենք մարտական վճռականությամբ պատրաստ ենք կյանքի կոչել սահմանադրական ճանապարհով լեգիտիմ իշխանություն ձևավորելու ծրագիրը»:

Նա նշեց, որ, ըստ մամուլի հրապարակումների և արդարադատության նախարարության հավաստիացումների, հունիսի 9-ին և 13-ին ազատ են արձակվելու նաև Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը: Ըստ Զուրաբյանի` ՀԱԿ-ը քննարկել է նրանց վերջին խնդրանք-նամակը. «Ձեր բոլորի անունից հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու նրանց ոտնահարված իրավունքներին»:

Զուրաբյանը խոստացավ, որ իշխանությունների հետ երկխոսության ժամանակ բարձրացվելու է նաև Հացպանյանի` երկրից չվտարելու հարցը: «Մեր մարտավարությունն արդյունավետ է, և մենք շարունակելու ենք մեր հանրահավաքները»,- նշեց Լ. Զուրաբյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքը ՀԱԿ-ի շքահանդեսն է: «Գործող իշխանությունը վերջապես անցավ ռուբիկոնը ու հիմա այլևս վերադարձ չունի իր նախկին խրամատները: Սա միայն սկիզբն է, և այս ամենի դրական շարունակության երաշխավորը մենք ենք»,- հավելեց Արամ Սարգսյանը:

ՀԺԿ նախագահը Ստեփան Դեմիրճյանն էլ ասաց, որ արտահերթ ընտրությունների պահանջի համար բավարար է միայն այն, որ ներկայիս իշխանությունները չեն ձևավորվել արդար ընտրությունների արդյունքում. «Եվ քանի դեռ նորմալ ընտրություններ չեն եղել, ավելորդ է խոսել սոցիալ-քաղաքական նորմալ իրավիճակի մասին»:

Այժմ ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter