HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». Ազնավուրը տեղյակ չէ, որ մասնակցելու է վրաց-թուրքական խայտառակ բեմադրության

Ս. թ. օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են թուրքական կողմի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգումից հետո Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես վերաբացել 9-րդ դարում կառուցված Ախալցխայի բերդը՝ այն ներկայացնելով որպես թուրքական:

Վերանորոգման գլխավոր «զարդն» է լինելու բերդի տարածքում 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, մինչդեռ նույն տարածքում գտնվող հայկական երկու հինավուրց եկեղեցիներից թողնված են ընդամենը մեկի հետքերը:

Հայ ժողովրդի, առաջին հերթին՝ ջավախահայության նկատմամբ վրաց-թուրքական տանդեմի բացահայտ արհամարհանքի ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման այս ցուցադրական արարողության գագաթնակետը պետք է դառնա Շառլ Ազնավուրի համերգը, որը տեղի է ունենալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող ամֆիթատրոնում:

Բոլոր տվյալները հիմնավոր կասկածներ են տալիս ենթադրելու, որ Ազնավուրը տեղյակ չէ միջոցառման այսպիսի մանրամասներից և ընդամենը դրան մասնակցում է իր հոր ծննդավայրում համերգով հանդես գալու նպատակով: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, առնվազն իրենց հանցավոր անտարբերությամբ ու անգործությամբ, փաստացի դարձել են այս հակահայ ծրագրի մեղսակիցները:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը վստահ է, որ Ազնավուրի համար տակավին ուշ չէ հրաժարվելու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող և իր նախնիների հիշատակն անարգող այս խայտառակ բեմադրությանը մասնակցելուց: Իսկ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց մեղսակցության համար պատասխան տալ հայ ժողովրդին, այդ թվում՝ աշխարհահռչակ երգչին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (1)

ITS
Ну так, а почему бы не написать, позвонить и т.д. с Азнавуром и не предупредить его? Или почему бы не поднять шум в диаспоре во Франции, чтоб до него дошло?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter