HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները։

Ծրագրի մեկնարկը տալու նպատակով նախատեսվում է դիտարկում՝ կապված ՀՀ-ում հիվանդների թվի և ընդհանուր իրավիճակի հետ։ Կձևավորվի ծրագրի իրագործման թիմ, կիրականացվի քարտեզագրման գործընթաց, կընտրվեն համապատասխան բուժառուները։

Ծրագիրը նպատակ ունի փրկել շուրջ 90 հիվանդի կյանք, և, հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը, «Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսակետից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter