HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Հայկակ ԱՐՇԱՄՅԱՆԻՆ նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)»,- ասված է հրամանագրում:

Նշենք, որ Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ավարտում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի պաշտոնավարումը:

«Սիրելի ընկերներ, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին, և իհարկե Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար:
Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Լուսանկարը՝ Հայկակ Արշամյանի ֆեյբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter