HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՔՊ-ն տապալեց Վաղարշապատի ավագանու նիստը

Վաղարշապատի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները տապալեցին ավագանու սրտահերթ նիստը, որի ժամանակ պետք է համայնքի ղեկավար ընտրեին։

Իշխող ուժի ավագանու անդամները պարզապես չներկայացան նիստին, և քվորում չապահովվեց։ Նիստին ներկայացել էին միայն ընդդիմադիր «Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների ավագանու անդամները։

«Հետքն» ավելի վաղ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտելու է նիստը, որպեսզի ընտրությունը տապալվի: Իշխող կուսակցությունը այդ ճանապարհով ցանկանում է առաջիկայում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանին:

Արդեն հայտնի է, որ Վաղարշապատ համայնքը մինչև տարեվերջ կրկին խոշորացվելու է, ինչը նշանակում է ավագանու արտահերթ ընտրությունների անցկացում: Իսկ Արգիշտի Մեխակյանն արդեն հայտարարել է, որ Վաղարշապատում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: 

2025թ. մայիսի 27-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժարվեց ավագանու մանդատից, դրանով դադարեցին նաև համայնքի ղեկավարի լիազորությունները։ 

«Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանն ասաց, որ առաջիկայում ավագանու անդամների 1/3-ի պահանջով ևս մեկ նիստ կհրավիրեն։ Սակայն արդեն պարզ է, որ ՔՊ-ն այդ նիստն էլ կտապալի, և պաշտոնակատար կնշանակվի Արգիշտի Մեխակյանը։ Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությունից: Այսինքն՝ եթե ՔՊ-ն բոյկոտի և չմասնակցի, քվորում չի ապահովվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter