
ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում Իրանի հնարավոր պատասխանին. NBC News
Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր վրեժխնդրության, և հաջորդ 48 ժամը ամերիկյան կողմի համար խիստ մտահոգություն է առաջացրել։ Այդ մասին NBC News-ին հայտնել են Պենտագոնի երկու աղբյուր և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան ռմբակոծությունների պատասխանն ուղղված կլինի ԱՄՆ-ի արտասահմանյան կամ ներքին օբյեկտներին, թե միանգամից երկուսին:
ԱՄՆ-ի արտասահմանյան ռազմակայանները վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում են առավելագույն մարտական պատրաստության վիճակում, սակայն, ըստ Սպիտակ տան աղբյուրների, հնարավոր հարձակումների վերաբերյալ մտահոգությունները զգալիորեն խորացել են այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Իսրայելը պատերազմ սկսեց Իրանի դեմ:
Լուսանկարը՝ Kevin Mohatt/Reuters
Մեկնաբանել