HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատում դարձյալ համայնքի ղեկավար չընտրվեց

Այսօր՝ 2025թ. հունիսի 25-ին, Վաղարշապատ համայնքի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների նախաձեռնությամբ ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին և չներկայացան նիստին։ Նույն խմբակցության ավագանու անդամները բոյկոտել էին նաև օրեր առաջ՝ հունիսի 12-ին նույն օրակարգով հրավիրված արտահերթ նիստը։

Այսօր ավագանու նիստին ներկայացել էին միայն ընդդիմադիր «Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների ավագանու 11 անդամները։

Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվել էր, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:

Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Դրանից հետո Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները նախաձեռնեցին արտահերթ նիստեր, որոնք տապալվեցին ՔՊ-ի կողմից։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությունից:

ՔՊ-ի բոյկոտով քվորում չապահովվեց։ Ուշագրավ էր, որ 2025թ. հունիսի 20-ին Կառավարությունն արդեն որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Արդեն հայտնի է, որ համայնքապետարանի իշխող խմբակցությունը տապալում է ավագանու նիստերը, որպեսզի համայնքի ղեկավար չընտրվի, և մինչև ընտրությունները համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի Խոյ համայնքի նախկին ղեկավար, այժմ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter