
Սևանա լճում կլողա պլաստիկե շշերից պատրաստված «Թեղուտ» նավը
Սկսում ենք պլաստիկե շշերից «Թեղուտ» նավի պատրաստման աշխատանքները, որ անցկացվելու են Սևանա լճում...
Անհրաժեշտ են կամավորներ, որ մեզ օգնեն այդ հետաքրքիր աշխատանքներում:
Ամեն ինչ արդեն նախագծված է և հաշվարկված, մնում է ՍԿՍԵՆՔ!
Մնալու ենք վրաններում՝ Սևանի ափին
Ժամկետը՝ մոտավորապես 10 օր
Տրասնպորտը՝ 1-ին և 10-րդ օրը մենք կտրամադրենք
Սնունդը՝ թեթև բուսական սնունդով մենք կապահովենք
Ցանկալի է, որ դուք էլ բերեք ձեզ հետ...
Կարող եք նաև օգնել վրաններ, քնապարկեր և սնունդ տրամադրելով: Օգնել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով 093 40 28 49 Անիին, 093 56 50 98 Արմանին:
Կամավորական աշխատանքներին գրանցվելու համար մինչև օգոստոսի 18-ը զանգահարեք 093 40 28 49 Անիին:
Ֆինանսական աջակցության դեպքում, կարող եք փոխանցել ձեր ցանկացած գումարը 003-156700-001 հաշվեհամարին՝ HSBC բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով: Հայաստանի ներսում ՀՀ դրամով փոխանցումներն անվճար են, սակայն արտասահմանյան յուրաքանչյուր փոխանցումից գանձվում է 6000 ՀՀ դրամ, ուստի ավելի նպատակահարմար կլինի այլ երկրներից հաշվին փոխանցում կատարել միայն մեծ գումարներ փոխանցելու դեպքում: Իսկ փոքր գումարները կարող եք փոխանցել Արագ փոխանցումների տարբեր համակարգերի միջոցով, որոնց վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք կապվել Անի Խաչատրյանի հետ:
Անի Խաչատրյան
https://www.facebook.com/events/476606052351375/?notif_t=plan_user_joined
Մեկնաբանել