
Հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների (լուսանկարներ)
Ազատության հրապարակում հուլիսի 12-ին տեղի ունեցավ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։
Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի, հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։
Հանրահավաքի ավարտից հետո հայտարարվեց նստացույց, որն այժմ ընթանում է ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայության պայմաններում։ ԱԻՊ խորհրդի ֆեյսբուքյան հրապարակման մեջ նշվում է. «Ոստիկանության հետ ծանր բանակցություններից հետո թույլատրվեց ջուրն ու ծածկոցը անցկացնել Ազատության հրապարակ, բայց քնապարկը շարունակում է մնալ ռազմավարական վտանգավորություն ներկայացնող գույք»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել