Ազնավուրն արդեն ժամանել է Թբիլիսի
Աշխարհահռչակ շանսոն Շարլ Ազնավուրն արդեն ժամանել է Թբիլիսի: «Gerogia online»-ը հայտնում է, որ այսօր Ազնավուրը համերգային ելույթով հանդես է գալու Ախալցխայի Ռաբաթ թաղամասի վերակառուցված բերդի բացման տոնակատարությանը:
Շ. Ազնավուրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է ժամանել 22 երաժիշտներից բաղկացած խմբով և, պայմանագրի համաձայն, 1.5 ժամ համերգ է տալու:
Հիշեցնենք, որ հանրահայտ շանսոնի ելույթի մասին լուրը տեղիք է տվել մի շարք կազմակերպությունների դժգոհությունների, քանզի նույն Ռաբաթ թաղամասում՝ բերդից ոչ շատ հեռու, վերանորոգվել է նաև մզկիթը: Ջավախքյան հասարակական կազմակերպությունները դիմել էին երգչին՝ ելույթից հրաժարվելու խնդրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել