HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ոսկե ծիրանի կորիզը՝ «Մայրենիք», «Օձի ապուր»

Տեղական ֆիլմարտադրության վերջին տարիների գլխավոր թեմաները պատերազմը և տեղահանությունն են։

22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ազգային մրցույթում Ոսկե կորիզ ստացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիմը, իսկ արծաթե կորիզ՝ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուր» անիմացիոն ֆիլմը։

Ռեժիսոր, սցենարիստ Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիլմը պատմում է Արցախի լեռներում ծվարած դատարկվող գյուղի մասին։ Մորը հայրենիքից դուրս գալ համոզող որդու և գնալով մոտեցող վտանգի մասին։

504429972_1253875512976787_1388168698849910654_n.jpg (151 KB)

«Օձի ապուր»-ը պսիխոդելիկ դրամա է։ Ռեժիսոր Զաք Դեմիրճյանի և սցենարի հեղինակ Րաֆֆի Մովսիսյանի անիմացիոն ֆիլմը ռազմաճակատ գնացող տղայի մասին է։ Նրա վերհուշերի, տեսիլների։ Զինվորի վեր բարձացող երևակայության հակառակ ուղղությամբ սլանում է հակառակորդի հրթիռը։

Snake_soup_by_zack_demirtshyan.jpg (200 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter