HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2025-ի առաջին կիսամյակում «Զվարթնոցից» օգտվել է 2,4 մլն ուղեւոր

2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օգտվել է 2,4 մլն ուղեւոր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հրապարակած տվյալներից:

Նման ցուցանիշ, ինչպես կարելի է տեսնել ստորեւ ներկայացված գրաֆիկում, օդանավակայանը նախկինում չի ունեցել:

Մինչ այս ամենամեծ թիվը եղել է 2023-ի առաջին 6 ամիսներին, երբ «Զվարթնոցից» մեկնել եւ այստեղ էր ժամանել 2,36 մլն ուղեւոր:

Passengers: EVN (I-VI)
Infogram

Եթե դիտարկենք ըստ ամիսներին, ապա 2025 թվականը «Զվարթնոցը» սկսել է հունվարի համար ռեկորդային ցուցանիշով. ուղեւորահոսքն այդ ամիս կազմել է շուրջ 383 հազար մարդ: Փետրվարին գրանցված ավանդական անկումից հետո սկսվել է վերելք, որն ապրիլ-հունիս ամիսներին գերազանցել է նախորդ տարիների նույն ամիսների թվերը: Մասնավորապես՝ հունիսին Երեւանի օդանավակայանը սպասարկել է ավելի քան 521 հազար ուղեւորի:

Passengers: EVN (2016-2025 I-VI)
Infogram

Այս թվերը վստահաբար դեռ աճելու են, քանի որ «Զվարթնոցի» պիկը օգոստոս ամիսն է, որից հետո անկում է լինում մինչեւ դեկտեմբեր:

Հիշեցնենք, որ 2024-ին Հայաստանի գլխավոր օդային դարպասից օգտվել է 5.248.348 ուղեւոր, իսկ ահա ռեկորդային տարում՝ 2023-ին, այդ թիվը եղել է 5.330.308: Ընթացիկ տեմպերը պահելու դեպքում կարելի է ասել, որ այս տարի «Զվարթնոցը» կթարմացնի տարեկան ուղեւորահոսքի իր ռեկորդը:

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքայն էջից, հեղ.՝ Սաշա Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter