HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Դա պատմական օր կլինի». Դոնալդ Թրամփը ազդարարել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, «պատմական խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում Սպիտակ տանը կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևին, որի նպատակն է վերջ դնել երկու երկրների միջև բազմամյա հակամարտությանը։ Այդ մասին նա գրառում է արել Truth Social-ի իր էջում։ Թրամփի խոսքով՝ օգոստոսի 8-ը պատմական օր կդառնա Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ողջ աշխարհի համար։

Թրամփը գրել է, որ Փաշինյանն ու Ալիևը «Սպիտակ տանը կմիանան ինձ խաղաղության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողության համար»։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ամերիկյան կողմը երկու երկրների հետ կստորագրի նաև երկկողմ համաձայնագրեր «տնտեսական հնարավորությունների համատեղ օգտագործման համար», որոնք կօգնեն բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։

«Շատ առաջնորդներ փորձել են վերջ դնել պատերազմին, բայց մինչ այս պահն անարդյունք՝ շնորհիվ ԹՐԱՄՓ-ի (մեծատառերն ԱՄՆ նախագահի՝ խմբ.)»,- գրել է նա։

«Իմ վարչակազմն արդեն շատ երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է վարում երկու կողմերի հետ»,- շարունակել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ «շատ հպարտ է այդ խիզախ առաջնորդներով, որ ճիշտ են վարվում»։

Չնայած Դոնալդ Թրամփը կիրառում է Փաշինյանի և Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի կնքում եզրույթը, այդուհանդերձ, մի շարք աղբյուրներ պնդում են, որ ստորագրվելիք փաստաթուղթը չի լինի խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակը, այլ միացյալ հուշագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառություն կառնեն երկու երկրների միջև հաստատել խաղաղության պայմանագիր։

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերին, Թրամփը քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսին, որ վերջիս «ՈՉԻՆՉ չի արել, որպեսզի 120 000 քրիստոնյա հայերը չենթարկվեն սարսափելի հետապնդումների և բռնի չտեղահանվեն»։

Թրամփը հավելել էր, որ նախագահ ընտրվելու պարագայում «կաշխատի բռնության և էթնիկ զտումների» դադարեցման ուղղությամբ և կվերականգնի «ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Լուսանկարը՝ Samuel Corum/Pool/EPA/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter