HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը տարածաշրջանում նպաստում է խաղաղությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը ողջ տարածաշրջանում կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի վարչակազմը։

«Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը գոհունակություն է առաջացնում, իսկ մշտական խաղաղության և կայունության ստեղծումը ողջ տարածաշրջանում կնպաստի խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ «Թուրքիան շարունակելու է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել` այդ նպատակին հասնելու համար»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին եռակողմ հուշագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում երկու երկրների միջև հաստատել խաղաղություն։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter