HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուք հերթի մեջ եք․ ինչո՞ւ չենք կարողանում գնել Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերը

Այսօր առավոտյան ՀՖՖ-ն հայտարարեց Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մեկնարկը, սակայն կայքը տեխնիկական խնդիրներ ունեցավ։ Կարճ ժամանակ անց ֆեդերացիան հայտարարեց, որ արդեն վաճառվել է 2500 տոմս, բայց կայքը տեխնիկական խնդիրներ ունի և անհասանելի է, որից մեկ ժամ անց էլ ֆեդերացիան հայտարարեց, որ տոմս գնելու համար ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Ֆեդերացիան տոմսերը վաճառում է միայն էլեկտրոնային տարբերակով։

Միաժամանակ Մոսկվայում գրանցված «Билетим» ընկերությունը նույն տոմսերն առաջարկում է մի քանի հարյուր դոլարով՝ ֆեդերացիայի պաշտոնական գներից տասն անգամ ավելի թանկ։ Կայքը հիմնականում գնում և վերավաճառում է տոմսեր հենց Հայաստանում կազմակերպվող միջոցառումների համար։ Ընկերությունը պատկանում է Սեբկո Ռոման Դմիտրիևիչին։ Նմանօրինակ կայք կա նաև ռուսական դոմեյնով, որը ևս տոմսերի վաճառքով է զբաղվում։

Այս երևույթը նոր չէ։ Դեռևս Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում հանդիպել էինք երկրպագուների, որոնք հենց այս կայքից էին տոմս գնել։ Սա առաջին դեպքը չէ նաև, երբ ՀՖՖ-ի կայքի հետ խնդիրներ են առաջանում։

Մեկնաբանություններ (1)

Նարեկ
Սպասում եմ,որ 4 հատ տոմս գնեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter