HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողն է:

42-ամյա հայ գրոսմայստերը տիտղոսը նվաճեց մրցաշարի ավարտից երկու տուր առաջ՝ ոչ-ոքի խաղալով ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Արոնյանը մրցաշարն ավարտեց 24.5 միավորով (36 հնարավորից)՝ 3 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանային: 

Չեմպիոնի տիտղոսից բացի, Արոնյանն արժանացավ 40 հազար դոլար մրցանակի։ 

Հիշեցնենք՝ նախորդ ամիս Արոնյանը դարձել էր Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող։

2021 թվականի փետրվարին հայ գրոսմայստերը հայտարարել էր, որ այլևս հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։ Նույն տարվա դեկտեմբերից հայ գրոսմայստերը ներկայացնում է ԱՄՆ-ն։

Լուսանկարը՝ Lennart Ootes / Grand Chess Tour

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter