HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների վնասվասվածքների 77%-ը տեղի է ունեցել կենցաղային պայմաններում, 33%-ը` ՃՏՊ-ների հետևանքով

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրված մանկական վնասվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասը` շուրջ 77%, տեղի են ունեցել կենցաղային պայմաններում և շուրջ 33%-ը` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։

«Մանկական վնասվածքների հիմնական պատճառներն են՝ վայր ընկնելը և շարժական միջոցների (հեծանիվ, սքեյթբորդ, ինքնագլոր, հովերբորդ, ռոլիկներ, սկուտեր և այլն) օգտագործումից առաջացած վնասվածքները։

ԱՀԿ տվյալներով՝ վնասվածքները, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարներից, երեխաների հաշմանդամության և մահվան առաջատար պատճառներից են աշխարհում։

Ինչպես կանխել ու պաշտպանել երեխաներին`

  • ստեղծել ապահով միջավայր երեխաների համար, վտանգավոր վայրերում տեղադրել անվտանգության ճաղեր, և չթողնել երեխաներին առանց հսկողության,
  • ապահովել տանը երեխայի անվտանգությունը էլեկտրականությունից, սուր, կտրող-ծակող առարկաները, թունաքիմիկատները, դեղերը, մաքրող միջոցները հեռու պահել երեխաներից,
  • երեխային ուսուցանել՝ շարժական միջոցներ օգտագործելիս ինչպես խուսափել վնասվածքներից, մասնավորապես` կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ,
  • հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն,
  • ակտիվ խաղերի համար ընտրել անվտանգ տարածքներ՝ հեռու մեքենաների երթևեկությունից,
  • նախադպրոցական տարիքից սովորեցնել ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն), 
  • բացառել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը, տրանսպորտային միջոց վարելիս չպատասխանել հեռախոսազանգերի և չգրել հաղորդագրություններ,
  • մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության դեպքում,
  • երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):

Սիրելի՛ ծնողներ, ստեղծե՛ք ապահով միջավայր ձեր երեխաների համար՝ պաշտպանելով նրանց անվտանգությունը և կանխելով անցանկալի դեպքերը»,- ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter