HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:

«Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։ Քննարկվել են COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ:

Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը՝ շեշտելով, որ այն ևս մեկ լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը՝ իր տնտեսական ու մշակութային հնարավորություններով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ 
Համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանմանը և կայուն օգտագործմանն ուղղված ծրագրեր։

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter