
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական
Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։
Մակունցին դեսպանի պաշտոնում կփոխարինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն էլ երեկ նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել