Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար
Արսեն Թորոսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշվում է հրամանագրում։
Ավելի վաղ Թորոսյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, ապա՝ նշանակվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ այս պաշտոնում փոխարինելով Լիլիթ Մակունցին։
Լուսանկարում՝ Արսեն Թորոսյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել