Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Նարեկ Մկրտչյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- նշվում է հրամանագրում։
Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։
Լուսանկարում՝ Նարեկ Մկրտչյանը
Լուսանկարը՝ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել