HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Լիլիթ Մակունցին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր 2021 թվականի օգոստոսից։ Նոր դեսպան է նշանակվել Նարեկ Մկրտչյանը՝ ազատվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։

Լուսանկարում՝ Լիլիթ Մակունցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter