HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Շիգերու Իշիբան քննարկել են Հայաստան-Ճապոնիա համագործակցության զարգացումը

Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։ Հիշեցնենք, որ վարչապետն աշխատանքային այցով Ճապոնիայում է։ Ստորեւ՝ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը։

Վարչապետ Շիգերու Իշիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Հայաստան - Ճապոնիա հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը տարբեր ոլորտներում։ Միաժամանակ, Շիգերու Իշիբան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում կապահովվի երկարատև և կայուն խաղաղություն:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան - Ճապոնիա համագործակցությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով, որն իրապես կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն։

Երկրի ղեկավարը կարևորել է նաև նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, ենթակառուցվածքների, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և այլ ոլորտներում հաստատված համագործակցությունը: Վարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում Ճապոնիայի ներգրավվածությունը Հայաստանում, այդ թվում` զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է գործընկերոջը «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը ցուցաբերած աջակցության համար: Կողմերը կարևորել են այս հարթակը՝ որպես Հայաստան- Ճապոնիա փոխգործակցության առաջմղման եզակի հնարավորություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Ճապոնիա համագործակցության հիմնական ուղղությունները՝ տնտեսական կապերի և ներդրումային համագործակցության ընդլայնումը, կրթության, գիտության և մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում կապերի խորացում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ:

Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter