HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մարզպետներ՝ Լոռիում եւ Արմավիրում

Կառավարության սեպտեմբերի 4-ի որոշմամբ՝ Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի:

Արեն Մկրտչյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի մանդատից հրաժարվել էր այս տարվա օգոստոսի 25-ին:

Արմավիրի մարզպետ նշանակված Վահրամ Խաչատրյանը նախկինում ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո դադարեցրել էր իր անդամակցությունը եւ դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր էր հուլիսից: Նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter