Հայաստանի գոյատեւման դոկտրին
Ալեք Ենիգոմշյան
Մեղրիով անցնող արեւելք-արեւմուտք ճանապարհի վրա իր գերիշխանության ամրագրումն ապահովելուն զուգահեռ, Հայաստանը պետք է անմիջապես մշակի և ի գործ դնի իր դիմադրողունակությունն ապահովող համալիր ծրագիր:
Այս ծրագիրը առաջարկում է գոյատեւման դոկտրին, որը կառուցված է հինգ ինտեգրված սյուների վրա.
- Ասիմետրիկ անվտանգություն և պաշտպանություն՝ ներխուժումը դարձնելով չափազանց թանկ։
- Բազմակողմանի դիվանագիտություն՝ Հայաստանը դարձնելով պահանջված և նույնիսկ անփոխարինելի բազմաթիվ տերությունների համար։
- Դիմացկուն տնտեսություն և ենթակառուցվածք՝ ազգային ինքնիշխանության և պատերազմի կայունության ապահովում։
- Հասարակության և պետական համակարգի առողջացում:
- Հայրենիքի և սփյուռքի միավորում անվտանգության մեկ էկոհամակարգի մեջ։
Ծրագրի Որոշ հատվածների մշակմանն օժանդակել է արհեստական բանականությունը:
I. Անվտանգություն և պաշտպանություն
- Ընդհանուր նկարագրություն
Հայաստանը չի կարող գոյատեւել որպես ավանդական պետություն, որը սիմետրիկորեն մրցակցում է իր թշնամիների հետ։ Այն կարող է գոյատեւել միայն որպես ամրապնդված միկրոտերություն՝ զինված ասիմետրիկ գործիքներով, պահպանվող իր սփյուռքի կողմից և պաշտպանված բազմաբեւեռ դաշինքներով։
Այստեղ ներկայացված ճանապարհային քարտեզը հնարավորություն է տալիս ուղի գտնել ներկայի խիստ խոցելիությունից դեպի երկարաժամկետ զսպում և ինքնիշխանություն։
- Դոկտրինային հիմնական սկզբունքներ
- Զսպում բացառման միջոցով – հայկական տարածքների օկուպացիան դարձնել չափազանց թանկ։
- Սյունիքը ամրոց – հակառակորդին տարհամոզել Սյունիքը գրավելու գայթակղությունից՝ երաշխավորելով ավերիչ կորուստներ։
- Ասիմետրիկ հարվածային հզորություն – փոխհատուցում է ավանդական թերությունը բարձր տեխնոլոգիական ճշգրտությամբ։
- Ամբողջ ազգի ներգրավում՝ յուրաքանչյուր քաղաքացի և սփյուռքի անդամ իր ներդրումն է ունենում անվտանգության գործում։
- Գործառնական հայեցակարգեր(բոլոր մանրամասները չեն նշվում)
- Զինված ուժերի կառուցվածքի համապատասխանեցում՝ ասիմետրիկ պատերազմի պահանջներին, աշխարհագրական տեղանքներին և հակառակորդի հնարավորությունների գնահատման:
- Սյունիքի և Ադրբեջանի հետ սահմանների՝ ամրոցի վերածում (բունկերներ, թունելներ, դիտակետեր, անօդաչու թռչող սարքերի պաշտպանություն, մշտական հատուկ նշանակության ուժեր):
- Ասիմետրիկ զսպման միջոցների ձեռք բերում՝ զինված անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրթիռներ և հրետանի, հակատանկային հրթիռներ, էլեկտրոնային և կիբեռպատերազմի գործիքներ։
- Սահմանների ամրացում. մշտական պաշտպանական կառույցների և անօդաչու թռչող սարքերից պաշտպանված ապաստարանների կառուցում:
- Քաղաքացիական ապաստարանների կառուցում:
- Ներքին ռազմարդյունաբերության զարգացում:
- Քաղաքացիական-զինվորական ինտեգրման ծրագրերի մշակում՝ արագ զորահավաքի համար։
- Քաղաքացիական-ռազմական միաձուլում - ճգնաժամերի ժամանակ քաղաքացիական գործարանների ռազմական վերաօգտագործման նախապատրաստում:
- Հատուկ նշանակության ուժերի և քաղաքացիական պահեստազորի ստորաբաժանումների մարզումներ։
- Քաղաքացիական պաշտպանության ներառում ազգային կրթության և ենթակառուցվածքների պլանավորման մեջ։
- Գիբեռ և էլեկտրոնային պատերազմի հնարավորությունների կիրառում ։
- Ռազմական վարժությունների և ճգնաժամային սիմուլյացիաների Անցկացում։
- Ռազմավարական պաշարների կանուխ ապահովում - սնունդ, ջուր, էներգիա, զինամթերք։
- Պաշտպանության սփյուռքյան հիմնադրամի (թափանցիկ վերահսկողությամբ) ստեղծում։
- Սփյուռքի ՏՏ և ճարտարագիտական ցանցերի ինտեգրում պաշտպանական հետազոտությունների և զարգացման մեջ։
- Սփյուռքի՝ զենքի ձեռքբերման, քաղաքական լոբբինգի և հետախուզական գործունեության համակարգի ձեւավորում/զարգացում:
- «Սեւ կարապի» սցենարների համար ճգնաժամերի արձագանքման արձանագրությունների(պրոտոկոլների) մշակում:
- Առկա կամ պոտենցիալ դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունների կազմակերպում, որոնք կհամալրվեն այլ գործընկերների հետ համագործակցությամբ։
- Դաշնակիցների հետ անվտանգության հուշագրերի ստորագրում (սպառազինություն, վարժանքներ) և քաղաքական ծածկույթ։
II.Դիվանագիտություն և արտաքին հարաբերություններ
- Ընդհանուր նկարագրություն
Ուժեղ բազմակողմանի դաշինքները և պահանջված լինելու հանգամանքը զգալիորեն մեծացնում են ինքնիշխան միկրոտերություն դառնալու հավանականությունը։
- Դոկտրինային սկզբունքներ
- Ոչ-գերիշխան «միջանցքի» բացառում:
- Հայաստանի «բրենդը»՝ չեզոք, բայց տարածաշրջանում անփոխարինելի տարանցիկ հանգույց և տեխնոլոգիական կենտրոն:
- Հայաստանը՝ խարիսխ հյուսիս-Հարավ (Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան) միջանցքի նախագծերում:
- Գործառնական հայեցակարգեր
- Սյունիքի ներառում որպես կարմիր գիծ բոլոր միջազգային բանակցություններում։
- Երկկողմանի և մինի-լատերալ (Հայաստան-Հնդկաստան-Իրան, Հայաստան-Ֆրանսիա-Հունաստան) համաձայնագրերի հաստատում և ընդլայնում։
- ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնում:
- Ռուսաստանի հետ ճկուն փոխգործակցության պահպանում, միաժամանակ խուսափելով չափազանց կախվածությունից։
- Չինաստանի և Միջին-արեւելքի երկրների հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնում:
- Սփյուռքի լոբբինգի մոբիլիզացում՝ համահունչ Հայաստանի դիվանագիտության, նաեւ զգայուն փուլերում Արեւմուտքի հնարավոր անտարբեությունը կանխելու համար։
III. Դիմադրողունակ տնտեսություն և ենթակառուցվածքներ
- Դոկտրինային սկզբունքներ
- Փոքր, բայց դիմացկուն տնտեսություն:
- Տնտեսական դիմադրողականություն. առաջնահերթություն տալ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը՝ ռազմական կրկնակի նշանակության տրամաբանությամբ։
- Տեխնոլոգիապես պայմանավորված աճ։
- Գործառնական հայեցակարգեր
- Առաջնահերթությունը՝ կրկնակի նշանակության ենթակառուցվածքներին (քաղաքացիական + ռազմական). ճանապարհներ, թունելներ, էներգետիկ ցանցեր, ՏՏ:
- Առաջին հերթին Սյունիքի, նաեւ սահմանային մյուս շրջանների սոցիալ-տնտեսական ամրացում, բնակչության դիմադրողունակության և ժողովրդագրական հզորացման համար:
- Հյուսիս-հարավ միջանցքի ընդլայնում՝ Իրանի և Վրաստանի հետ որակյալ կապերի ապահովում:
- Բարձր տեխնոլոգիական ոլորտների՝ անօդաչու թռչող սարքեր, կիբերտեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա, ՏՏ, արհեստական բանականություն խթանում, որպես ընդհանրապես ռազմավարական նպատակ:
- Նշված ոլորտների ամրացում և զարգացում, նաեւ որպես քաղաքացիական-ռազմական միաձուլման շարժիչներ ։
- Ներքին էներգետիկ անկախության լրացուցիչ զարգացում և դիվերսիֆիկացում. ընդլայնել արեւային, հիդրոէլեկտրակայանների և միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը։
- Օտար և սփյուռքի ներդրումների ու օգնության օգտագործում պաշտպանության հետ կապված արդյունաբերականացման ծրագրերում:
- Սփյուռքի ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում՝ ուղղված ընդհանրապես ռազմավարական ոլորտներին։
- IV.Հասարակության, կառավարման համակարգի և պետություն-հասարակություն հարաբերությունների առողջացում
1. Ընդհանուր նկարագրություն
- Դիմադրողունակության, և հատկապես պանթուրքիզմի նկատմամբ դիմադրողականության ձեռք բերման ձգտող ոչ մի ռազմավարություն հնարավոր չի լինի լիարժեք իրականացնել (անգամ իրականացման դեպքում նրանց օգտակարության գործագիծը կլինի ցածր), եթե Հայաստանում տիրում է հասարակական, կառավարման և պետություն-հասարակություն հարաբերությունների ապառողջ, հիվանդագին մթնոլորտ: Բոլոր ոլորտներում դիմադրողականության ձեռքբերման նախապայմանը առողջ հասարակության ու պետական համակարգի, և երկուսի միջեւ համերաշխության առկայությունն է:
- Առողջ հասարակությունը ենթադրում է այն բաղկացնող շերտերի և նրա անդամների մոտ գիտակցական, արժեքային և բարոյական համապատասխան մակարդակ: Առողջ պետական և ևկառավարման համակարգը ենթադրում է նույնը, և դրա հենքի վրա քաղաքականության մշակում ու կիրառում:
- Գործառնական հայեցակարգեր - հասարակություն
- Պանթուրքիստական ծրագրի առկայության խորը գիտակցում:
- Նախկին և/կամ ներկա իշխանությունների նկատմամբ անողոք դիրքորոշումներ ունենալու պարագայում անգամ, թեկուզ առանց դրանցից հրաժարվելու, «ի՞նչ անելու» հարցի վրա կենտրոնացում, և
- Պանթուրքիստական ծրագրի նկատմամբ դիմադրողունակություն ձեռք բերելու համոզման խարսխում:
- Աշխարհքաղաքական իրականության և աշխարհամակարգի ներկա բազմակողմանի ճգնաժամերի ու դրանց միտումների նվազագույն ճանաչողության ձեռքբերում:
- Քննադատական մտածողության ձեռքբերում:
- Տեխնոլոգիական գիտելիքների զարգացում:
- Ներհասարակական և միջանձնային ներդաշնակ հարաբերությունների ձեռք բերման ձգտում:
- Անձնական բարօրությունը՝ ոչ թե այլոց և համընդհանուր պարօրության հակադրության, այլ դրա հետ ներդաշնակության մեջ պատկերացնելու գիտակցության ձեռք բերում:
- Չափավորության կենսափիլիսոփայության որդեգրում, զեխության մերժում:
- Գործառնական հայեցակարգեր-կառավարման համակարգ
Հասարակության հասցեագրված վերոնշյալ կետերից որոշները պարոյախոսական խրատների տպավորություն կարող են թողնել: Բայց դրանք առողջ, համերաշխ և ուժեղ հասարակության և պետության ապահովման անհրաժեշտ պայմաններ են: Հասարակության անդամների կողմից դրանց որդեգրումը մեծապես պայմանավորված է նույն այդ համոզումների և արժեքների՝ իշխանավորների և կառավարման համակարգի միջին օղակի կողմից որդեգրրմամբ և կիրառմամբ:
- Վերոնշյալ նորմերի և արժեքների՝ առաջին հերթին իշխանության բարձր և միջին շերտերի կողմից որդեգրում և կիրառում:
- Իշխանության և հասարակության որոշ շերտերի միջեւ, ինչպես նաեւ ներհասարակական արհեստական հակադրությունների առաջացման բացառում, առարկայական հակադրությունների մեղմում:
- Սոցիալական արդարության, արժանապատիվ կյանքի ապահովման, ունեցվածքի և եկամուտների չափազանց մեծ տարբերությունների բացառման, իրավական իսկական արդարության, բազմակողմանի ու արդիական կրթության և առողջ դաստիարակության ձգտող սոցիալ-տնտեսական, իրավական և կրթական քաղաքականության կիրառում:
- Սփյուռքահայության, թեկուզ և առանձին շերտերի հետ գիտակցաբար առաջացված հակադրությունների բացառում. Սփյուռքի՝ որպես ամբողջական մասնակից ներգրավում հայրենիքի դիմադրողունակության ձեռքբերման ծրագրերում:
Բացի այդ.
- Հասարակության համախմբում և մոբիլիզացում:
- Բնակչության դիմադրողականության խրախուսում. ինքնավստահության ներարկում:
- Ապատեղեկատվության և պարտվողականության դեմ պայքար՝ ռազմավարական հաղորդակցության ստորաբաժանումների միջոցով ։
- Կրթության մեջ STEAM և պաշտպանական տեխնոլոգիաների ուսումնական պարտադիր ծրագրի ներառում:
(STEAM՝ science, technology, engeneering, arts-humanities, mathematics.
STEAM-ը կրթության մեջ ուսուցման փիլիսոփայություն է, ուսուցանելու գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա, ինչպես նաեւ արվեստ և հումանիտար գիտություններ՝ որպես փոխկապակցված առարկաներ և գործնական նախագծեր՝ նպատակ ունենալով աշակերտներին պատրաստել դառնալու նոր սերնդի նորարարներ և քննական մտածողներ:
- Կրթության մեջ քաղաքացիական պաշտպանության դասընթացների ներառում:
- Ծնելիության խթանում:
V. Սփյուռք - հավասար մասնակից, ոչ սոսկ օժանդակ
1.Դոկտրինային սկզբունքներ
- Հայրենիքի և սփյուռքի միավորում մեկ անվտանգության էկոհամակարգի մեջ։
- Սփյուռքը (և ներքին մոբիլիզացիան)՝ ուժի բազմապատկիչներ ռազմավարական բոլոր ոլորտներում և բոլոր սցենարներում։
- Գործառնական հայեցակարգեր
- Սփյուռքի հետ հարաբերությունների առողջացում - պատմական զգայնությունները պետք չէ մոռացության, արհամարհանքի կամ ծաղրի առարկա դառնան, բայց թե' Հայաստանը և թե' Սփյուռքը պարտավոր են համատեղ առաջնորդվել այն խորը գիտակցությամբ, որ այսօրվա պայմաններում՝ ամբողջ հայ ազգի ապագան կախված է գոյութենական սպառնալիքի ներքո գտնվով ներկա Հայաստանի շարունակական գոյությունը երաշխավորելու խնդրի լուծումից. բոլոր այն հարցերը, որոնք կարող են խոչընդոտել այդ խնդրի լուծմանը, չպետք է տեղ գրավեն ներկա օրակարգերում. դրանք կարող են վերակենդանանալ առաջնային խնդրի դրական լուծումից հետո:
- Ազգային նախագծերում Սփյուռքի ներգրավվածության ինստիտուցիոնալացում (ֆինանսական, տեխնոլոգիական, պաշտպանական), խորհրդատվական):
- Հայրենիք-Սփյուռք անվտանգության պայմանագրի մեխանիզմի ստեղծում:
- Սփյուռքի ծառայողական կորպուսի ինստիտուցիոնալացում. 1-2 տարվա ծառայություն Հայաստանում սփյուռքի երիտասարդների համար։
- Հայրենադարձության խթանում, Հայաստանում լիարժեք ինտեգրման պայմանների ստեղծում:
- Ոլորտային մասնակցություն (արդեն իսկ նշված՝ առանձին ոլորտների բաժիններում)
- Պաշտպանության սփյուռքյան հիմնադրամի (թափանցիկ վերահսկողությամբ) ստեղծում։
- Սփյուռքի ՏՏ և ճարտարագիտական ցանցերի ինտեգրում պաշտպանական հետազոտությունների և զարգացման մեջ։
- Սփյուռքի՝ զենքի ձեռքբերման, քաղաքական լոբբինգի և հետախուզական գործունեության համակարգի ձեւավորում/զարգացում:
- Սփյուռքի լոբբինգի մոբիլիզացում՝ համահունչ Հայաստանի դիվանագիտության, նաեւ զգայուն փուլերում Արեւմուտքի հնարավոր անտարբեությունը կանխելու համար։
- Սփյուռքի ներդրումների ու օգնության օգտագործում պաշտպանության հետ կապված արդյունաբերականացման ծրագրերում:
- Սփյուռքի ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում՝ ուղղված ընդհանրապես ռազմավարական ոլորտներին։
VI. Գործողությունների ենթակա ստուգաթերթիկներ
Երկարաժամկետ դիմակայունությունը պահանջում է շարունակական մոնիթորինգ, արագ արձագանքման կարողություն և ճկուն ռազմավարության իրականացում ։
- Ստեղծել Ազգային գոյատեւման խորհուրդ կառավարություն + զինվորականներ + սփյուռքի ներկայացուցիչներ):
- Ներառել REI-FAD մեթոդաբանությունը քաղաքականության որոշումների մեջ. (REI-FAD՝ Resources, Effectiveness, Influence - Flexibility, Alignment,
Durability՝ Ռեսուրսներ, Արդյունավետություն, Ազդեցություն, –
հարմարվողականություն, Համահունչություն, Կայունություն:) - Տարեկան ռազմավարական վերանայումներ անցկացնել բազմաբեւեռ դաշնակիցների հետ։
- Մշակել սցենարների ծառ և ռիսկերի մատրից, որոնք թարմացվում են յուրաքանչյուր տարի:
- Պատրաստել այլընտրանքային տարանցիկ երթուղիներ միջանցքի պարտադրման դեպքում։
- Մշակել արագ արձագանքման աշխատանքային ծրագրեր՝ քաղաքական, ռազմական և տնտեսական ցնցումների կանխատեսումով:
- Ճանապարհային քարտեզը դինամիկ է . պարտադիր են մշտական վերանայումը, հարմարվողականությունը և սցենարների վրա հիմնված պլանավորումը։
VII. Որոշում կայացնողների համար նախատեսված ուսումնական ծրագիր
Ռազմավարական դիմադրողականություն Հայաստանի հաջորդ սերնդի առաջնորդների համար։
(Ծրագիրը պետք է մշակվի, զարգացվի և հղկվի Հայաստանի, Սփյուռքի և անհրաժեշտության պարագայում արտասահմանի հմուտ մասնագետների կողմից)
Նպատակ. Հայաստանի որոշում կայացնողներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ռազմավարական մտածելակերպով:
Ծրագիր
- Հասկանալ համաշխարհային համակարգի ներկա միջավայրը, ճգնաժամերը և միտումները:
- Հասկանալ համաշխարհային մակարդակում աշխարհքաղաքական ներկա միջավայրը և միտումները:
- Հասկանալ պանթուրքիստական ծրագրի էությունը և Հարավային Կովկասի զարգացող աշխարհաքաղաքական միջավայրը։
- Կիրառել ասիմետրիկ պաշտպանության և ազգային դիմադրողականության ռազմավարություններ։
- Սովորել նավարկել բազմաբեւեռ դիվանագիտության միջավայրում՝ միաժամանակ պաշտպանելով ինքնիշխանությունը։
- Ներառել քաղաքացիական հասարակությունը և սփյուռքը ազգային անվտանգության ռազմավարությունում:
Ուսումնական արդյունքներ
Ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան.
- Գնահատել պանթուրքական սպառնալիքները և կանխատեսել հակառակորդի քայլերը։
- Մշակել քաղաքականություն՝ ասիմետրիկ պայմաններում գոյատեւման համար։
- Արդյունավետորեն համակարգել ազգային և սփյուռքի ռեսուրսները։
- Կիրառել ռազմական խաղեր և սցենարների պլանավորում՝ «սեւ կարապի» իրադարձություններին նախապատրաստվելու համար։
- Ռազմավարությունը վերածել գործառնական, դիվանագիտական և տնտեսական գործողությունների։
Ծրագրի արդյունքներ
Ծրագրի ավարտին.
- Առաջնորդները կկարողանան կայացնել տեղեկացված ռազմավարական որոշումներ, ծայրահեղ անորոշության պայմաններում։
- Ռազմական և քաղաքացիական հատվածները կներդաշնակվեն դոկտրինի և արձագանքի հարցում։
- Հայաստանը կունենա որոշում կայացնողների պատրաստված անձնակազմ, որը պատրաստ կլինի գործարկել գոյատեւման դոկտրինը ։
Ընդհանուր եզրակացություն
Հայաստանի գոյատեւման ճանապարհը նեղ է, բայց իրական։ Այն առաջին հերթին կախված է Սյունիքի ոչ-գերիշխան միջանցքի բացառումից: Առաջիկա հնգամյակը և տասնամյակը վճռորոշ են: Եթե Հայաստանը կանխի միջանցքի ստեղծումը և ամրապնդի իր ինքնիշխանությունը ասիմետրիկ գործիքների, բազմակողմանի դաշինքների և պետության ու ազգի բոլոր հնարավորությունների խելամիտ կենտրոնացման միջոցով, ապա այն կարող է գոյաբանական ճգնաժամից անցնել ինքնիշխան միկրոտերության կարգավիճակի։
Անմիջապես չգործելու դեպքում սպառնում է պետության, և իր հայրենիքում հայ ազգի հարատեւ գոյության կորստի անդառնալի վտանգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել