HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը 

ԱՄՆ մաքսային նոր կանոնակարգով պայմանավորված` 2025 թվականի օգոստոսի 21-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային փաթեթների և ծանրոցների ընդունումն ու առաքումը:

Խոսքը 2025 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի մասին է, որով դադարեցվում է 800 դոլարից ցածր արժեք ունեցող ապրանքների առաքումը աշխարհի բոլոր երկրներ: Նախկինում այս ապրանքները և ծանրոցները ազատված էին մաքսատուրքից: Սակայն, այսուհետ բոլոր  փոստային առաքանիները ենթակա են պարտադիր հարկման։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսի 2-ին, այս արտոնությունը կասեցվել էր Չինաստանի և Հոնկոնգի համար: 

Հարկման և մաքսային կարգավորումները դեռևս հստակեցված չեն: Փոփոխություններն ազդում են աշխարհի բոլոր փոստային և սուրհանդակային ընկերությունների վրա, որոնցից շատերը, մինչև ԱՄՆ-ի լրացուցիչ հստակեցումներ տրամադրելը, դադարեցրել են առաքումները։ Օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ի հետ փոստային ծառայությունները դադարեցրել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ անդամ մի շարք այլ երկրներ:

Հայաստանի դեպքում այս սահմանափակումը չի վերաբերում «Հայփոստ Էքսպրես» ծառայությանը, որի միջոցով հնարավոր է ծանրոցներն առաքել դեպի ԱՄՆ Լոս Անջելեսում գործող «Հայփոստի» ստացման կետեր։ «Հայփոստ Էքսպրես» ծառայությունն իրականացվում է օդային առաքմամբ, իսկ սակագինը մինչև 1 կգ-ի համար 4000 դրամ է: 

«Հայփոստը» հայտնել էր, որ ծառայությունը կվերականգնվի կարգավորումների հստակեցումից հետո։ 

Գլխավոր լուսանկարը՝ haypost.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter