HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Վարդան Ղուկասյանի որդին 2 ամիս կմնա տնային կալանքի տակ

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք խափանման միջոցը` 2 ամիս ժամկետով: Այս մասին «Հետքին» հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը:

«Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը` 2 ամիս ժամկետով»,- նշեց նա:

Հիշեցնենք` օգոստոսի 11-ին Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter