HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անորսալի հանքափորները՝ փշալարերի և Արաքս գետի արանքում

Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանին՝ Արաքս գետի ափամերձ տարածքներից, 2019-2023 թվականներին ավազի ապօրինի արդյունահանման մի շարք դեպքեր են գրանցվել։

  • Իրավապահները պարզել են, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում օրինական հանքեր շահագործները դուրս են եկել իրենց հատկացված տարածքներից եւ ավազի ապօրինի արդյունահանում են իրականացրել։ Ընկերությունների տնօրեններն ու այլ աշխատակիցներ դատապարտվել են ապօրինությունների համար։
  • Միայն Արարատի մարզում, բացահայտված դեպքերով, պետությանը պատճառվել է ավելի քան 70 մլն դրամի վնաս, որի մեծ մասը վերականգնվել է։
  • Եղել են նաեւ ավազի ապօրինի արդյունահանողներ, որոնք խուսափել են քրեական հետապնդումից։ Իրավապահներն այդ դեպքերով չեն կարողացել պարզել ապօրինությունների հեղինակներին։
  • Ավազ ապօրինի արդյունահանվել է ՌԴ սահմանապահների կողմից հսկվող եւ փշալարերով առանձնացված տարածքներից։ Նախաքննական մարմինը սահմանապահների հրամանատարությանը խնդրել է տվյալներ տրամադրել, թե ովքեր են մուտք գործել փշալարերից եւ Արաքս գետի միջանկյալ տարածք։ ՌԴ սահմանապահները տվյալներ չեն տրամադրել։
  • Պետեկամուտների կոմիտեն չի փորձել պարզել, թե որտեղ է իրացվել ապօրինի արդյունահանված ավազը։

Արաքս գետի ափամերձ տարածքներից ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետքի» ֆիլմը՝ ստորև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter