HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնական

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը այս ամիս Պորտուգալիային 0-5 հաշվով պարտվելուց եւ Իռլանդիային 2-1 հաշվով հաղթելուց հետո առաջադիմել է 2 հորիզոնական եւ հիմա 103-րդն է 210 հավաքականների մեջ:

Համաշխարհային ցուցակը նոր առաջատար ունի. դա Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում է Ֆրանսիան: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան նահանջել է 3-րդ հորիզանական: Լավագույն 10-յակում են նաեւ Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան:

Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում մեր թիմի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Պորտուգալիան, որն այս պահին աշխարհում 5-րդն է (+1 նախորդ ցուցակի համեմատ), Հունգարիան 41-րդն է (-3), Իռլանդիան՝ 61-րդը (-1):

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր հորիզոնականում Ուկրաինան է (28), հաջորդում են Ռուսաստանը (33), Ուզբեկստանը (54), Վրաստանը (68), Բելառուսը (100): Մյուս ընտրանիները Հայաստանի հավաքականից ավելի ցածր դիրքերում են: 

Հայաստանի հարեւաններից ամենալավ ցուցանիշն ունի Իրանը, որը 21-րդն է, Թուրքիան 27-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, գտնվում է 68-րդ տեղում, իսկ Ադրբեջանը 124-րդն է: 

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին: Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-ին եւ 14-ին, կկայանան Հունգարիա-Հայաստան եւ Իռլանդիա-Հայաստան հանդիպումները:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter