HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շարունակվում է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ի թիվս այլ հարցերի Էրդողանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Էրդողանի խոսքով՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այդ գործընթացում իրենց ներդրման համար։ Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից՝ հայտարարելու, որ մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերություների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի պես»,- իր ելույթի ընթացքում նշել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրները նշանակել են հարաբերությունների կարգավորման հարցերով պատասխանատու պաշտոնյաներ, իսկ երկու շաբաթ առաջ թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մարգարայի անցակետով ժամանել էր Հայաստան։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter