HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության նախագահը հանդիպել է Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։

Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական գործունեությանը և հումանիտար խնդիրներում գործակցությանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նորին Սրբության հումանիտար գործունեությունը և այդ ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter