HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փարաքար համայնքը նոր ղեկավար ունի. ՔՊ-ն բոյկոտեց ավագանու նիստը

Փարաքար համայնքի ավագանին այսօր համայնքի ղեկավար ընտրեց Օնիկ Ախվերդյանին։ Նա Փարաքար համայնքի ավագանու անդամ էր ընտրվել «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ Օ. Ախվերդյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։

Համայնքի ղեկավարի ընտրություններին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների ավագանու անդամները։ Այս քաղաքական ուժերի խմբակցության առաջնորդները Փարաքար համայնքի նախկին ղեկավարներն են, համապատասխանաբար՝ Լյուդվիգ Գյուլնազարյանն ու Դավիթ Մինասյանը։

Նշենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կալանավորվել է երկու անձ:

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով:  Համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ էր ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Վալոդյա Գրիգորյանը գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը։

Ընտրությունների արդյունքներով ընտրվել է երեք քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» կուսակցություններն ու «Միասնություն» կուսակցությունների դաշինքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter