HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Դինո գոլդ մայնինգ քամփնին» մարել է աշխատակիցների գիշերավճարների պարտքը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն 2011 թ. գարնանը նախկին և ներկա աշխատակիցներին ամբողջությամբ վճարել է 2005-07 թթ. գիշերավճարների պարտքը: ՓԲԸ-ի կառավարման և հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանը տեղեկացրեց, որ ընկերությունն առայժմ պարտք է մնում նախկին աշխատակիցներից 47 անձի, որոնք ներկայումս բացակայում են Կապանից, գուցեև հանրապետությունից: Նրանք ներկայանալուն պես կարող են ստանալ իրենց գումարները:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի անօրինական գործունեության մասին «Հետքի» հրապարակումից հետո Կապանի կոմբինատի շահագործումը ստանձնած «Դանդի Փրիշս Մեթլզ» կանադական ընկերությունը 2011 թ. հունվարի 26-ին պաշտոնանկ արեց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային և խոստացավ մարել աշխատողներին ունեցած պարտքերը:

Հիշեցնենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում վերջին տարիներին ՀՀ աշխատանքի պետական տեսչության և Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած ստուգումները ցույց էին տվել, որ, 2005 թ. սկսած, ընկերությունը չի վճարել աշխատողներին գիշերային, արտաժամյա և վնասակար աշխատանքի համար:

Հաշվարկների համաձայն` ընկերությունը միայն գիշերավճարի դիմաց աշխատողներին պարտք է մնում ամսական 11 մլն դրամ: Այսինքն` միայն գիշերավճարների մասով ուներ տարեկան 264 մլն դրամ պարտք, որը կուտակվել էր օրենքը սխալ կիրառելու հետևանքով:

Օրենքով գիշերային աշխատանքի ամեն մի ժամի դրույքաչափի համար սահմանված էր պաշտոնական դրույքաչափի 1.5-ապատիկի կամ 150% հավելում, իսկ ընկերությունը նրանց 50%-ով էր վճարում: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալետտան այն համոզման էր, որ օրենքը իրականում 50% էր նախատեսում` չնայած դրա համար նրա կառավարման շրջանում ընկերությունը բազմիցս նախազգուշացվել էր, նաև տուգանվել:

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik
Isk edqan ushcrac gumari Tokosnery?????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter